Մեր ֆուտբոլիստներն Իրանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 16, 2011 13:40

Իրանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում տարբեր ճակատագրեր են ունեցել մեր ֆուտբոլիստների թիմերը: Աբադանի «Սանաթ Նաֆթ»-ը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ Լևոն Պաչաջյանն ու Վալերի Ալեքսանյանը, արտագնա հաղթանակ է տարել Բանդար Անզալիի «Մալավան»-ի նկատմամբ՝ 2:1 հաշվով: «Սանաթ Նաֆթ»-ն իր առաջին արտագնա հաղթանակը տարել է 95-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: Պաչաջյանը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում եւ փոխարինվել 92-րդ րոպեին, իսկ Վալերի Ալեքսանյանը չի մասնակցել հանդիպմանը: Այս հաղթանակից հետո «Սանաթ Նաֆթ»-ն ինը միավորով  7-րդ հորիզոնականում է:

Քերմանի «Մես»-ի կազմում կրկին հերթական տուրի հանդիպմանը չի մասնակցել Արարատ Առաքելյանը: «Մես»-ը 2:4 հաշվով պարտվել է Քարաջի «Սայփա»-ին:

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply