Թուրքերը Բիթլիսում 1 օրում 15 հազար հայ սպանեցին. օսմանյան բանակի գեներալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2011 12:27

Քրդական Firat լրատվական գործակալությունն անդրադարձել է Օսմանյան բանակում կամավոր ծառայող վենեսուելացի գեներալի հուշերին՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:

Վենսուելացի կամավորական Ռաֆաել դե Նոգալես Մենդեզն իր « 4 տարի օսմանյան բանակում» գրքի մեջ փաստում է, որ հայկական կոտորածները պետության գիտությամբ եւ ուղղորդմամբ էին տեղի ունենում: «Չնայած, որ փողոցում կրակում էին հայերի վրա, ես մոտեցա քաղաքապետին, ով որ ղեկավարում էր կոտորածը: Քաղաքապետը նշեց, որ ինքը բացի նահանգապետի հրամանը կատարելուց, ուրիշ ոչինչ չի անում: Այդ ժամանակ ժանդարմերիային հրահանգեցի հետ քաշվել եւ սպասեցի մինչեւ վերջ:

Մեկ ու կես ժամ տեւած կոտորածից հետո Բիթլիսի Ադիլջեւազի շրջանում 7 հայ մնաց: Այդ օրը հրամանատար Ջեւդեթ Բեյն ու Քագիկյան Էֆենդիի հետ Բիթլիսի 200 հայտնի հայերից 5000 ոսկե լիրա խլեցին եւ նրանց բոլորին կախեցին: Այդ գումարը Հալիլ Բեյի հետ կիսվեցին: Չբավարարվելով դրանով, Բիթլիսի հայ տղամարդկանց 50 հոգանոց խմբերով բարձրացնում էին լեռները, որտեղ հայերն իրենց ձեռքով փորում էին իրենց գերեզմանը եւ սպանվելով նետվում այնտեղ: Այդ օրը Բիթլիսում եւ շրջակա գյուղերում 15 հազար հայ սպանվեց»,-մեջբերում է վենեսուելացի զինվորականի խոսքերը Firat գործակալությունը:

NEWS.am

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply