«Համալսարանական կյանքն ԱՄՆ-ում» դասախոսությունների շարք Երևանում և մարզերում
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 16, 2011 12:03
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպում է 10 ամիս ընդհանուր տևողությամբ «Համալսարանական կյանքն ԱՄՆ-ում» թեմայով դասախոսությունների շարք Երևանում և մարզերում, որի ավարտին Երևանում կհրավիրվի մեծ կրթական տոնավաճառ։
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ամիս ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտներն ու ԱՄՆ դիվանագետները կայցելեն ՀՀ մարզեր և հանդես կգան ԱՄՆում ուսանողական և գիտական հնարավորությունների ու տարբեր երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերի դիմելու վերաբերյալ դասախոսություններով ու սեմինարներով։
Այս ծրագրի առաջին դասախոսությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը 11.00 Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Վայքի 4:
Դասախոսությունը կվարեն՝ ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օ’Հարան, ով կներկայացնի ԱՄՆ-ում համալսարանական կյանքը, ուսանողի առօրյան իր հարազատ Գուստավուս Ադոլֆուս Քոլեջում (Սենտ Պիտեր, Միննեսոտա) և Հայաստանի ԱՄՆ շջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն, JFDP ծրագրի 2009թ. շրջանավարտ Խաչիկ Գևորգյանը, ով կխոսի Հարվարդի համալսարանում իր փորձառության և JFDP՝ երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի մասին։
Սիրով հրավիրում ենք մասնակցել բոլոր հետաքրքրված անձանց՝ ուսանողների, աշակերտների և երիտասարդական խմբերի, ինչպես նաև Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանում բնակվող և գործող ԱՄՆ բոլոր շրջանավարտներին֊։






Facebook
Tweet This
Email This Post
