Մաշտոցի պողոտայում մեքենան բախվել է գետնանցումի պատին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2011 11:32

Սեպտեմբերի 16-ին`ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում` «Մետրոպոլ» հյուրանոցին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար` առկա է բենզինի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Դեռևս չպարզված հանգամանքներում Ա.Գաբրիելյանին պատկանող «ՇԵՎՐՈԼԵՏ» մակնիշի 88 LL 500 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ստորգետնյա անցումի պատին, ինչի հետևանքով տեղի է ունեցել բենզինի արտահոսք: Կատարվել են լվացման աշխա­տանքներ:

 

Դիտվել է 613 անգամ:
Print Friendly

Leave a Reply