Աբովյանում տնակ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2011 11:16

Սեպտեմբերի 15-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում`3000քմ և 2000 քմ հնձած ցորենի արտ, Փարպի գյուղում`1500քմ, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում`1,5հա, Կոտայքի մարզում`Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում`2000քմ, Եղվարդ քաղաքին հարակից դաշտերում `4000քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում`7000քմ, Քաղսի գյուղի սարերում`50հա, Ֆանտան-Հրազդան հին ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հարակից տարածքում`3հա, Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցում՝ ‘’Ֆանարջյանի անվան ռենտգենաբանության և ուռուցքաբանության’’ ինստիտուտի մոտակայքում`4000քմ, Ավան վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում`1200քմ, Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 22/1 շենքի հարակից ձորում (Հրազդանի կիրճ)`1000քմ, Շիրակի փողոցի թիվ 39 հասցեում՝ Ձիասպորտի կենտրոնի տարածքում`2,5հա,Շիրակի մարզի Թորոսգյուղ-Ցողամարգ ավտոճանապարհի 17-րդ կմ-ի մոտակայքում`25հա, Գեղարքունիքի մարզի  Գավառ քաղաքում`1200քմ: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Նույն օրը`ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կարմիր     Բանակայինների փողոցի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.36-ին, մարվել`13.50-ին: Այրվել է Ադամյանին պատկանող փայտյա տնակն ամբողջությամբ` 16 քմ մակերեսով:

Նույն օրը`ժամը 18.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում`  Ս.Վարդանյանին պատկանող տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.30-ին, մարվել`20.35-ին: Այրվել է տան տանիքը՝ 100 քմ մակերեսով  և պահեստավորված 2տ անասնակեր:

Նույն օրը`ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.07-ին, մարվել` 07.52-ին: Գ.Մարգարյանին պատկանող տան բակում այրվել է 600 հակ անասնակեր:

Սեպտեմբերի 16-ին`ժամը 01.27-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.08-ին, մարվել`04.28-ին: Ամբողջությամբ այրվել է Գ.Ավագյանին պատկանող տան տանիքը՝ 120 քմ մակերեսով:

 

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply