Առաջին անգամ Դանիայի վարչապետը կին է լինելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2011 11:12

Դանիայում սեպտեմբերի 15 տեղի ունեցած պառլամենտական ընտրություններում  հաղթանակ են տարել ձախերի «կարմիր թևն»  ու ձախակենտրոն  ուժերը: Տեղի հեռուստառադիոընկերության տվյալներով,    99,6 % թեթիկների հաշվարկից հետո պարզվեց, որ ձայների 50,2%-ը ստացել են ձախերն ու խորհրդարանում  89 տեղ զբաղեցրել:

Դանիայի նոր վարչապետ է  դառնալու սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հելլե Թորնինգ Շմիտտը: Նա Դանիայի պատմության մեջ  կառավարության  առաջին կին ղեկավարը կլինի:

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply