Գյուղապետարանի մոտ մեքենա է շրջվել, մեկ մարդ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2011 11:07
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արուճ գյուղի գյուղապետարանի մոտ դուրս է եկել ճանապարհից և շրջվել:
Ուղևորը` 18-ամյա  Լևիկ Վահանյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply