Կիևում պաթոլոգ-անատոմները մեղադրվում են գողության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2011 10:16

Մեղադրյալները Կիևի ակնաբուժական հիվանդանոցերից մեկին են հանձնել «գողոնը»` փոխպատվաստման համար:

Կիևի շրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել դատաբժշկական փորձաքննության բաժանմունքի երկու ղեկավարների  և շրջանային կենտրոնական հիվանդանոցներից  մեկի պաթոլոգաանատոմիական բաժանմունքի վարիչի նկատմամբ` մահացածների օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործելու համար: Հետաքննությամբ պարզվեց, որ նշված անձինք անցած տարի, առանց արձանագրություն կազմելու ու համապատասխան թույլտվություն  հարազատներից  ստանալու, դիահերձման ժամանակ դիակների ակնախնձորներն են վերցրել ու փոխանցել   Կիևի ակնաբուժական հիվանդանոցներից մեկին: Ընդհանուր առմամբ 26 նման փաստ է հայտնաբերվել: Մեղադրյալները խոստովանել են մեղքը, ու հիմա  գործը դատարան է ուղարկվել:

 

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply