Վաղը Շուշիում տեղի կունենա Պռոշյան փողոցի պաշտոնական բացումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2011 10:16

Վաղը` սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա ԼՂՀ  Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի պաշտոնական բացումը:

Ծրագիրը ֆինանսավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը:

252 մ երկարություն եւ 7 մ լայնություն ունեցող ճանապարհահատվածը քաղաքի գլխավոր Ղազանչեցոց փողոցը կապում է Հախումյան փողոցին: Հիշեցնենք, որ նշված փողոցները եւս հիմնանորոգվել են Հիմնադրամի «Շուշիի վերածնունդ» ծրագրի շրջանակներում:

Փողոցն ասֆալտապատվել է, եզրափակվել մայթերով եւ պաշտպանիչ պատերով: Տեղադրված հեղեղատարը, լուսավորության համակարգն ու ճանապարհային նշանները կապահովեն ճանապարհի արդյունավետ շահագործումը:

Առ այսօր Շուշիում Հիմնադրամի կողմից վերակառուցվել է ընդհանուր առմամբ շուրջ 2,3 կմ ճանապարհ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 

Դիտվել է 624 անգամ:
Print Friendly

Leave a Reply