Ֆրանսիացի գրող Միշել Ուելբեկը հյուրախաղերի ժամանակ անհետացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2011 9:05

Ֆրանսիացի գրողի բարեկամներն ու գործակալներն արդեն 4 օր է, ինչ չեն կարողանում կապ հաստատել նրա հետ:

«Քարտեզներ ու տարածքներ», «Տարրական մասնիկներ», «Կղզու հնարավորությունները» վեպերի հեղինակը երկուշաբթի պետք է   Բելգիա ուղևորվեր Ամստերդամից, ուր այդպես էլ չի հայտնվել: Նրա գտնվելու վայրի մասին որևէ բան  հայտնի չէ ոչ հրատարակչին, ոչ գործակալին, ոչ էլ թարգմանչին:

Անցյալ տարի 53-ամյա գրողը, որն ապրում է Իսպանիայում, ստացել է Հոնկուրյան մրցանակ: Իր տուրնեի ժամանակ նա պետք է հատվածներ ընթերցեր «Քարտեզներ ու տարածքներ» վեպից, որը նրան մրցանակ էր բերել:

 

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply