Բախումներ Պերուի ոստիկանության և տեղի հնդկացիների միջև
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 8, 2009 12:47
Պերուի կառավարությունը երկրի հյուսիսային շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ բնիկների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Հնդկացիները բողոքի ալիք են բարձրացրել` մեղադրելով կենտրոնական իշխանություններին իրենց պատկանող հողերը շահագործելու մեջ:
Բախումները տեղի են ունեցել, երբ ոստիկանությունը փորձել է ազատել արդեն 59 օր հնդկացիների կողմից ի նշան բողոքի փակված ճանապարհը: Ըստ Պերուի արտգործնախարար Խոսե Գարսիա Բելաունդեի` արտակարգ դրության միջոցով կառավարությունը հույս ունի «վերականգնել կարգուկանոնը»:
Տվյալներ կան, որ խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր:
CNN, Lenta.ru
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
