Բրազիլիայում մշուշի պատճառով իրար են բախվել ավելի քան 160 ավտոմեքենաներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2011 8:34

Քաղաքից Ատլանտյան օվկիանոսի առափնյա հատված տանող ավտոմայրուղու վրա  քիմիական ռեագենտներ տեղափոխող բեռնատարը դուրս է թռել ճանապարհից ու մտել հանդիպակաց  հոսքուղի:

Մշուշամպի մեջ մեկը մյուսի հետևից բեռնատարին են բախվել մարդատար ավտոմեքենաներ: Նախնական տվյալների համաձայն, մեկ մարդ է զոհվել, 25-ը գտնվում է հիվանդանոցում, որոնցից 2-ի վիճակը ծանր է գնահատվում: Վթարի հետևանքով ավտոմայրուղին  խցանվել է,  արտակարգ իրավիճակի վայրից  ստիպված 164 ավտոմեքենա են տարհանել:

 

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply