Սեպտեմբերի 17 ից կմեկնարկի Երևանի քաղաքապետարանի “Սիթի տուր” զբոսաշրջային ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2011 0:20

Երևանի քաղաքապետարանը մշակել է “Սիթի տուր” երթուղային ծրագիր, որի մեկնարկը կտրվի ՀՀ անկախության 20 րդ տարեդարձի շրջանակում նախատեսված միջոցառումներին նախօրյակին: Ծրագիրը հնարավորություն է ընձեռելու շրջել Երևանով, տեսնել քաղաքի պատմամշակութային վայրերն ու հուշարձան-կոթողները: Այդ նպատակով արդեն ձեռք են բերվել 2 մեծ ավտոբուսներ: Երկժամյա տևողությամբ տուրերը կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին,  ամեն օր ժամը 11:00-ից սկսած մինչև 20:00-ն` Երևանի ֆրանսիայի հրապարակից: Մինչև 7 տարեկան երեխաները կսպասարկվեն անվճար, իսկ տեղեկությունները քաղաքի հուշարձանների և մշակութային օջախների մասին հասանելի կլինեն 5 լեզուներով: Ավտոբուսային տուրերը կունենան 8 կանգառ, ընդ որում, “Սիթի տուր”-ի  տոմսը ուժի մեջ է լինելու 4 ժամ, այսինքն ուղևորին կնձեռվի նախընտրած  կանգառում ավելի երկար մնալու   և երթուղին  հաջորդ ավտոբուսով շարունակելու հնարավորություն: Ի դեպ, քաղաքապետարանի կողմից առաջին անգամ մշակվել և տպագրվել են զբոսաշրջիկների համար նախատեսված ուղեցույցներ: Դրանցից մեկը տեղեկատվական է և պարունակում է համապարփակ տեղեկություններ մայրաքաղաքի մասին, մյուսը`ֆոտո ուղեցույց է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և                                          հասարակայնության հետ կապերի վարչություն:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply