Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Զոհրաբ Մնացականյանն ազատվել է…

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 16, 2011 0:00

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Զոհրաբ Մնացականյանն ազատվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պար­տականու­թյուն­նե­րից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապե­տության ար­տա­քին գործերի նախարարի տեղակալ:

 

 

 

 

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Կենսագրական տվյալներ

 

Ծննդյան թիվն ու վայրը

Ծնվել է 1966թ. մարտի 20–ին Երեւանում, Հայաստան:

 

Կրթությունը

1990թ. – Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան

1989թ. – Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ

1991թ. – Մագիստրոսի աստիճան Արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա

 

Աշխատանքային գործունեությունը

1991-1993թթ. – Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1993-1997թթ. – Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

1995-1997թթ. – Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն

1997թ. -ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1997-1998թթ. – Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1998-1999թթ. – Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1999-2002թթ. – Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2002-2008թթ. – Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնեւ, Շվեյցարիա

2002-2008թթ. –       Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը` Ժնեւ, Շվեյցարիա

2008-2011թթ. – Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա

 

Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ եւ լիազոր դեսպան:

Օտար լեզուներ

ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

 

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply