Ամերիկուհին ռեկորդ է սահմանել 18 տարի եղունգ աճեցնելով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2011 22:54

Լաս Վեգասի բնակչուհի, սկսնակ երգչուհի Էրիս Ուոլթոնը ողջ աշխարհում դարձել է հանրահայտ  18 տարի աճեցրած եղունգների շնորհիվ:

Նա միշտ երազել է ողջ աշխարհում հայտնի լինել,  հայտնվել Գինեսի գրքում: Վերջապես նրա երազանքը իրականացել է: Նա իր եղունգները ցուցադրել է Նյու Յորքի շոուում` զարմացնելով տեղաբնակներին: Նրա  ձախ ձեռքի եղունգների երկարությունը 3,5 մետր է, իսկ աջինը` 3 մ: Ընդ որում,  նա չի մոռանում լաք քսել: «Ես ատում եմ մաքրությունը, այնուամենայնիվ անում եմ, մանիկյուր` նույնպես»,- ասել է նա:

45-ամյա կինը նաև երգում է ռոք խմբում ու դաստիարակում 5 թոռներին: Աշխարհի ամենաերկար եղունգների նախորդ ռեկորդը պատկանում է Սոլթ Լեյք Սիթիի բնակչուհի Լի Ռեդմոնդին ( 8 մ), որոնցից ազատվեց ավտովթարից հետո:

 

Դիտվել է 1776 անգամ:
Print Friendly

Leave a Reply