ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած սուտ տեղեկատվությունը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 15, 2011 18:50
Ադրբեջանական քարոզչությունը միջազգային հանրության կարծիքը ապակողմնորոշելու նպատակով իր հնարածին տեղեկատվությամբ տակավին փորձում է ղարաբաղյան ուժերի նախահարձակ գործողություններով պայմանավորել սեփական զինուժում պարբերաբար տեղի ունեցող արտակարգ պատահարները:
Մասնավորապես, այսօր Բաքվի լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե իբր հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում Ֆիզուլու ուղղությամբ գլխից վիրավորվել է ադրբեջանական բանակի սպա Գաբիլ Աբդուլաևը, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև իր նախահարձակ գործողությունները ինչ-որ կերպ արդարացնելու և սեփական զինուժում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա կատարված արտակարգ պատահարը ղարաբաղյան կողմի վրա բարդելու նպատակային քայլ է:
ՊԲ ԼՔ բաժինը միանշանակ հերքում է այդ ապատեղեկատվությունը և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ Արցախի զինված ուժերը մշտապես հավատարիմ են մնում կողմերի միջև ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությանը և անվերապահորեն կատարում դրա պահանջները:
—
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
