Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 15, 2011 17:24

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծապես կարևորում է խմբի այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան՝ որպես երկու երկրների միջև փոխճանաչողության բարձրացմանն ու փոխվստահության խորացմանն ուղղված քայլ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը և բարձր է գնահատել տարբեր մակարդակի փոխայցելությունները, Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ համագործակցության և տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:

Զրուցակիցները կարևորել են նաև միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործում:

 

 

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply