Սահմանվել է աղետի գոտում կառուցվող բնակարանների շահառուների փաստաթղթերի հանձման կարգը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2011 16:43

Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցը աղետի գոտում բնակարանների շահառուների փաստաթղթերի հանձման կարգին էր վերաբերում: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ներկայացրել է հարցի մանրամասները, ներկայացրել պարզաբանումներ է տվել հարցի շուրջ:

Գործադիրը որոշում է ընդունել, որ այն շահառուները, ովքեր ցուցակագրված են բնակարան ստանալու համար, իրենց փաստաթղթերը հանձնաժողովին պետք է ներկայացնեն մինչև 2011թ. նոյեմբերի 1-ը: Ըստ նախարարի` մինչև սեպտեմբերի 1-ը 2913 ընտանիքներ տեղեկացվել են փաստաթղթեր ներկայացնելու մասին: Փաստաթղթերի հանձման վերջնաժամկետից հետո միայն համապատասխան հանձնաժողովը կորոշի, թե որ ընտանիքներն են ճանաչվելու շահառուներ: Մինչ օրս 632 ընտանիք ընդհանրապես փաստաթղթեր չեն ներկայացրել, իսկ 2281 ընտանիքներից` 496 արդեն ճանաչվել են շահառուներ, 115 ընտանիքներ ծրագրի շրջանակներում չեն կարող հավակնել բնակարան ստանալուն: 1010 ընտանիքների փաստաթղթային փաթեթները ենթակա են համալրման, 660 ընտանիքների փաստթղթային փաթեթները գտնվում են ուսումասնիրության փուլում: Սրանք վերաբերում են Գյումրիում և Անի համայնքում իրականացվող բնակարանային շինարարությանը: Նախարարն ընդգծել է, որ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումը չի վերաբերվում Լոռու մարզում երկրաշարժից տուժած բնակավայրերին:
Վարդան Վարդանյանի խոսքով` այս ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ կարգավորվելու է Գյումրիում և պետական բազմաբնակարան և կոոպերատիվ բնակարաններ կորցրած քաղաքացիների բնակարանային պայմանները: Ծրագրի հաջող իրականացումից հետո պետությունը կանցնի աղետից տուժած սեփական տներ ունեցող քաղաքացիների բնակարանային փոխհատուցմանը:

 

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply