Պանրային թանձրահյութով և ծաղկակաղամբով կոտլետներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | September 15, 2011 16:32

Սրանք շատ համեղ կոտլետներ են, որոնց առանձնահուկ համ է տալիս պանրային թանձրահյութը. կարելի է մատուցել ինչպես  սառը, այնպես էլ տաք վիճակում:

Բաղադրությունը

1 կգ ծաղկակաղամբ

2 ձու

3-4 կտոր բատոն

1/3 բաժակ կաթ

1 բաժակ ալյուր

պղպեղ

Թանձրահյութ

1 բաժակ սերուցք կամ կաթ

200-250 գ հալած պանիր

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղամբի ցողուններն անջատել, լվանալ ու  աղաջրում կիսաեփել (5-7 րոպե), ապա շատ մանր կտրատել: Ձվի սպիտակուցներն անջատել, դեղնուցն ավելացնել ծաղկակաղամբին ու պղպեղով համեմել: Բատոնի կտորները կաթի մեջ փափկացնել, քամել ու ավելացնել զանգվածին: Ցանկության դեպքում կարելի է կանաչի կտրատել: Ավելացնել ալյուրն ու լավ խառնել: Սպիտակուցները հարել այնքան, որ պինդ փրփուր ստացվի ու խառնել ամբողջ զանգվածին: Տապակի մեջ ձեթ դաղել, ստացված զանգվածից գդալով լցնել տապակի մեջ ու 2 կողմից կարմրացնել: Մատուցելուց առաջ պանրային թանձրահյութ լցնել վրան:

Պանրային թանձրահյութի պատրաստման համար հարկավոր է սերուցքը կամ կաթը եռման աստիճան հասցնել, ապա գդալ- գդալ հալած պանիր ավելացնել: Եթե պինդ պանիր ունեք, ապա հարկավոր է այն նախապես քերել: Տաքացնել այնքան, որ պանիրը հալվի: Ավելի կծու թանձրահյութի համար ավելացնել պղպեղ ու կիտրոնահյութ:

Այս կոտլետները համեղ են ստացվում նաև ջեռոցում: Դրա համար կոտլետների վրա պետք է լցնել թանձրահյութը ու վրայից պաքսիմատ ցանել, ապա եփել շատ տաք ջեռոցում մինչև կարմրելը:

 

Դիտվել է 2828 անգամ:
Print Friendly

Leave a Reply