Սկեսրայրի ծեծից հետո հարսը հայտնվել է հիվանդանոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2011 14:35
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում  էր ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի կին:
Կինը ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է անասնագոմում, կովի հարվածի հետևանքով:
Պարզվել է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, տան բակում, վիճաբանության ժամանակ, հարսին ծեծի է ենթարկել սկեսրայրը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply