12 հազար եվրո արժողությամբ ադամանդը հայտնաբերվել է գողի ստամոքսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2011 12:53

Իսպանիայում գողը կուլ է տվել 12 հազար եվրո արժողությամբ ադամանդը` հուսալով ձերբակալությունից այդպիսով ազատվել:

Թանկարժեք քարը գողացվել է բրիտանացի զբոսաշրջիկից,Մարբել առողջարանուի ռեստորանից: Տուժածը պատմել է, որ ադամանդով դրամապանակն իրենից գողացել են 2 լավ հագնված մարդիկ:

Պարզվեց, որ գողերը քրեական անցյալ ունեն:  Այն մեքենայում, որտեղ հայտնաբերվել էր դրամապանակը, 4  տղամարդ կար, որոնցից մեկը ձերբակալման ժամանակ ինչ-որ բան է բերանը տարել: Նրան իրավապաշտպաններն անմիջապես հիվանդանոց են փոխադրել, որտեղ ոստիկանների կասկածները հաստատվել են: Ռենտգեն հետազոտության ժամանակ հայտնաբերվել է գողոնը: Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ ճանապարհով են այն դուրս բերել, պարզ չէ նաև , թե ինչ պատժի են արժանանալու այդ հնարամտության համար:

 

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply