Ֆրանսիացին մի ակնթարթում հարստացել է 162 մլն-ով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2011 12:32

Euro Millions –ի ջեք փոթի երջանիկ տերը Ֆրանսիայի բնակիչ է: Մի ակնթարթում նա հարստացել է 162 մլն-ով: Շահումի հետևից նա դեռևս չի ներկայացել: Հայտնի էլ չէ` հաջողակը կին է, թե տղամարդ: Միակ բանը, որ գիտեն  կազմակերպիչները, որ շահող տոմսի տերը Նորմանդիայի բնակիչ է: Խորհրդավոր անծանոթն իր շահումով միանգամից հայտնվել է  Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց երրորդ տասնյակում:

Սա Ֆրանսիայի պատմության մեջ ռեկորդային շահում է: Նախորդ հաջողությունը 2 տարի առաջ է արձանագրվել, այն ժամանակ 100 մլն եվրոն միմյանց մեջ կիսեցին 15 խաղացող:

Euro Millions  վիճակախաղին մասնակցում է մի քանի մլն եվրոպացի: Շահումները հարկազերծված են: Պատմությանը հայտնի ամենախոշոր շահումը կազմել է 185 մլն դոլար: Շահողը Մեծ Բրիտանիայի բնակիչ է եղել:

 

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply