Այո, կանայք սիրում են ականջներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2011 12:08

Պարզվում է, որ հակառակ սեռի ներկայացուցիչների վրա անսահմանափակ իշխանություն ունեն այն տղամարդիկ, որոնք բնությունից օժտված են ցածր,  թավ ու խորը ձայնով:  Կանանց մեծամասնությունը հենց այդպիսի տղամարդկանց  է նախապատվությունը տալիս:

Մասնագետներին հաջողվել է բացահայտել որոշ տղամարդկանց`  կանանց վրա ունեցած իշխանության գաղտնիքը: Բանն այն է, որ կանայք ավելի լավ են ընկալում  ցածր տեմբրով ձայները: Ուսումնասիրությամբ պարզվեց, որ կանայք ուշադրություն են դարձնում հատկապես  ցածր ու թավ ձայնով արտաբերված խոսքերին:Դա վառ արտահայտվում է այն ժամանակ, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը երկարաժամկետ սեքսուալ հարաբերություններ ստեղծելու համար զուգընկեր է փնտրում: Նման դեպքերում  բարձր ձայնով տղամարդիկ «կնոջ սիրտը նվաճելու» շանս գրեթե չունեն:

 

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply