Արարատում մթերային խանութ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 15, 2011 12:10
Սեպտեմբերի 14-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ‘’Միկրո’’թաղամասում`2 հա, Քաղսի գյուղի մոտակայքում`5հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի մերձակայքում`10հա, Նոր Գեղի գյուղում`5000քմ, Լոռու մարզի Հաղպատ գյուղում`2հա, Երևան քաղաքի ‘’Դալմայի այգիների’’ տարածքում (‘’Եվրոպա’’ ռեստորանային համալիրի կողմից)`2000քմ, Էրեբունու խճուղում` ռուսական եկեղեցու մոտակայքում`2հա,, Լոռու մարզի Արևաշող գյուղում`8հա, Վանաձոր քաղաքում`2000քմ,, Արագածոտնի մարզում` Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ի հարակից տարածքում`2000քմ, Աղձք գյուղում`3000քմ, ՈՒջան գյուղում`15հա,Գեղարքունիքի մարզի Շորժա-Դրախտիկ ավտոճանապարհի հարակից տարածքում`2հա: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:
Սեպտեմբերի 14-ին`ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում այրվում է խոտածածք տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Լիճք գյուղի Բ2 թաղամասի թիվ 1 տան բակում այրվում է խոտի դեզ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.30-ին, մարվել`15.50-ին: Այրվել է 150 հակ անասնակեր: Նույն օրը`ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 17.55-ին: Ս.Սուլթանյանին պատկանող տան բակում այրվել է պահեստավորված 360 հակ անասնակեր:
Նույն օրը`ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի դպրոցի հարակից տարածքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.02-ին, մարվել`23.02-ին: Այրվել է Գ.Միքայելյանին պատկանող 2-րդ փողոցի թիվ 23 տան և անասնագոմի միջև կուտակված 140 հակ անասնակերը, ինչպես նաև վնասվել է հարևան տան տանիքը` 1,5 քմ մակերեսով, կոտրվել է մեկ ազբոշիֆեր:
Նույն օրը`ժամը 21.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում` Ստեփանավան քաղաքի Արևելյան փողոցի թիվ 1 տան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.51-ին, մարվել`22.30-ին: Կ.Սաֆարյանին պատկանող տան բակում այրվել է 500 կգ կուտակված անասնակեր:
Նույն օրը`ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Արարատ քաղաքի ‘’Զոդ’’ բանավանում խանութ է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 2 շենքի 1-ին (55 քմ) և նկուղային (30 քմ) հարկերում տեղակայված խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.56-ին, մարվել`00.48-ին: Այրվել է Հ.Գենդելյանին պատկանող մթերային խանութը`55 քմ մակերեսով` տնտեսական ապրանքներով (նկուղային հարկը չի վնասվել):






Facebook
Tweet This
Email This Post
