Թույլ չեն տվել, որ Մելքոն Գասպարյանը ցած նետվի 14-րդ հարկից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2011 11:59

Սեպտեմբերի 14-ին`ժամը 15.40–ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հ.Շիրազի փողոցի թիվ 40 շենքի 14-րդ հարկից ինքնասպանության փորձ է ուզում կատարել մի քա­ղա­քա­ցի:

Դեպքի վայր են մեկնել  ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի թիվ 23 շենքի 101-րդ բնակարանի բնակիչ,1948թվականին ծնված Մելքոն Գասպարյանը շենքի 14-րդ հարկի ընդհանուր օգտագործման պատշգամբից փորձել է ցած նետվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցների կողմից ինքնասպանության փորձը  կանխվել է:

 

Դիտվել է 701 անգամ:
Print Friendly

Leave a Reply