Եվրոպան վտանգի մեջ է. թոքախտն է տարածվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2011 11:43

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ահազանգում է.  ԱՀԿ-ի տվյալներով, մայրցամաքում սարսափեցնող արագությամբ դեղորայքի հանդեպ կայուն մանրէների տեսակներ են տարածվում, որոնք թոքախտ են առաջացնում:

ԱՀԿ-ն ենթադրում է, որ կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում Հին Աշխարհում առաջիկա ամիսներին թոքախտից հազարավոր մարդիկ կմեռնեն:

ԱՀԿ-ի վիճակագրության համաձայն, ամեն տարի այդ հիվանդությունից աշխարհում մահանում է 1,7 մլն մարդ: Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:  Այս հիվանդության հարուցիչները Mycobacterium tuberculosis-ն են : Թոքախտը հիմնականում  ախտահարում է մարդու թոքերը:

Ուշ  կամ էլ սխալ բուժելու հետաևանքով այն կարող է հանգեցնել մահվան: Թոքախտը կամ տուբերկուլյոզը համարվում է անապահովների հիվանդություն. հիվանդանում են հիմնականում երրորդ աշխարհի , ինչպես և զարգացած արդյունաբերություն ունեցող  երկրների աղքատ  շրջանների բնակիչները, թմրամոլները, Միավ վարակակիրները, բանտարկյալները և այլն:

Հարաբերականորեն բարեկեցիկ պետություններում ապահոված քաղաքացիների շրջանում այն հազվադեպ պատահող հիվանդություն է:

 

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply