Չինացիները 6000 դոլարով վետնամուհիներ են գնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2011 11:00

ՉԺՀ-ում կանանց պակասի պատճառով տեղի տղամարդիկ հաճախ են կին գտնելու հույսով ուղևորվում հարևան երկրներ: Փորձագետների հաշվարկներով, չինուհիների զանգվածային աբորտները հանգեցրել են նրան, որ 2020-ին միայնակ տղամարդկանց քանակը երկրում կավելանա 24 մլն-ով:

Ավանդաբար, յուրաքանչյուր չինական ընտանիք երազում է տղա-առաջնեկի մասին, այդ պատճառով էլ աղջիկ ունենալուց խուսափում են: Պետական սանկցիաների ու  երեխաների քանակի սահմանափակումների պատճառով   աղջիկների ու տղաների հարաբերակցությունը խախտվել է` Չինաստանում յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 116 տղամարդ: Այս իրավիճակում չինացիները ստիպված են հարսնացուներ գնել ու ամուսնանալ այնպիսի երկրներից, ինչպիսին է` Վիետնամը, որտեղ արդեն հատուկ գործակալություններ կան, որոնք  պարտավորվում են 3 ամսում հարմար թեկնածու  գտնել:

Ընդ որում, ինչպես և սովորաբար լինում է ապրանք գնելու դեպքում,  հարսնացուն  մեկ տարվա երաշխիքային ժամկետ է ունենում ու եթե  փախչում է`գործակալությունը  նրան փոխարինում է մեկ ուրիշով:

Նման ծառայություններն արժեն 1000-6000 դոլար: Իսկ վիետնամուհիների համար, որոնք չինացի փեսացուների համար լավագույն տարբերակ են համարվում, այս գործարքը աղքատությունից ու սոցիալական վատ պայմաններից դուրս գալու միջոց է:

Ընդ որում, չինացիների համար այդ ծառայությունն  այնքան էլ թանկ չէ, քանի որ չինուհիները  սովորաբար պահանջում են տուն, ավտոմեքենա ու լավ աշխատավարձ: Իսկ տեղական ամուսնական գործակալություններն էլ երաշխավորում են, որ իրենց հարսնացուները հոգատար ու բարի կլինեն:

Նրանցից շատերն իհարկե չեն էլ պատկերացնում իրենց հետագա ճակատագիրը. հաճախ նրանց առևանգում  են ընտանիքներից, դրա հետևանքով էլ ի վերջո  շատերը փախչում են ամուսիններից: Օրինակ` Հուանշեն բնակավայրում մի օրում 50 նորաթուխ ամուսին մնացել է  առանց  երկրորդ կեսի:

 

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply