Ավստրալիայում անձնագրերում ավելացրել են չեզոք սեռ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 15, 2011 10:30
Այսուհետ այդ երկրի քաղաքացիները կարող են իգական, արական ու` չեզոք (միջին) սեռերի միջև ընտրություն կատարել: Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է օրենսդրության մեջ նորամուծություն մտցնելու մասին, որը կոչված է վերացնելու սեռափոխությամբ պայմանավորված խտրականությունը, նաև այն դեպքերի համար, երբ ինչ-ինչ պատճառներով սեռային պատկանելությունը կասկած է առաջացնում: Հիմա բոլոր այդ մարդիկ կարող են պաշտոնական փաստաթղթի մեջ իրենց սեռը նշել լատինական Х տառով:
«Դա շատ կարևոր ձեռքբերում է այն մարդկանց համար, ում սեռային պատկանելությունը կասկած է ծնում ինչպես իրենց, այնպես էլ իշխանությունների համար»-ասել է սենատոր Լուիս Պրատը:
Հետաքրքրական է, որ նրա սիրած մարդն էլ ինչ-որ ժամանակ կին է եղել. կին է ծնվել, հետո սեռափոխության նպատակով վիրահատվել է: Իսկ ԱԳ նախարարի խոսքով էլ, նոր օրենքը կօգնի խուսափել խտրականությունից, վերացնելով սեքսուալ ուղղվածության ու սեռական նույնականացման խնդիրները:
«Մենք փորձում ենք առավելագույնս հեշտացնել նրանց կյանքը, ովքեր ցանկանում են, որ անձնագիրն արտացոլի ներքին ու արտաքին տվյալները»,-ասել է ԱԳ նախարար Ռադը:






Facebook
Tweet This
Email This Post
