Պակիստանի բանակը խորտակված շրջաններից տարհանում է մարդկանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2011 21:01

Պակիստանը  «մեծ ջրի» տիրապետության տակ է:

Հզոր հեղեղների պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: Ջրհեղեղը ավելի քան երկու հարյուր մարդու կյանք է խլել: Հինգ միլիոն պակիստանցի զրկվել է  տանիքից:  Բերքի մեծ մասը ոչնչացել է , գյուղմթերքի   80 տոկոսը  ջրի տակ է անցել:

Մարդկանց տարհանելու համար օգտագործում են զինվորական ստորաբաժանումները:

Բժիշկները վախենում են համաճարակի տարածումից:  ՄԱԿ-ը տուժած շրջաններ է ուղարկել  հումանիտար օգնություն `ուտելիք, խմելու ջուր և վրաններ: Հարևան երկրներ Իրանն ու Չինաստանը ֆինանսական օգնություն են ցուցաբերում:

Օթերևութաբանների կանխատեսումները հուսադրող  չեն. առաջիկայում անձրևները չեն դադարի, հաղորդում է  «Россия-24»-ը:

 

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply