Մայրաքաղաքի դպրոցների աշխատանքի ուսուցման կաբինետ-լաբորատորիաները էլեկտրական աշխատանքային գործիքներով և սարքավորումներով համալրելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2011 20:05

Մայրաքաղաքի դպրոցների աշխատանքի ուսուցման կաբինետ-լաբորատորիաները  էլեկտրական աշխատանքային գործիքներով և սարքավորումներով համալրելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել  Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ–ում ու ԱՊՀ երկրներում գերմանական “Bosch” ընկերության էլեկտրասարքավորումների վաճառքի գծով տարածաշրջանային տնօրեն Լուտց Մարշալի հանդիպման ընթացքում:

Նշելով, որ ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում նաև կրթական ոլորտում համագործակցության մեծ փորձ ունի, Լուտց Մարշալը ընկերության անունից Երևանում նմանատիպ, սակայն ավելի ընդգրկուն ծրագրի իրականացման պատրաստակամություն է հայտնել, հավելելով, որ համապատասխան աշխատանքային գործիքներով ու սարքավորումներով դպրոցները համալրելուց զատ` ընկերությունը պատրաստ է նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:

Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը` շեշտելով դպրոցականների դաստիարակության գործում աշխատանքային հմտությունների զարգացման կարևորությունն ու անհրաժեշտությունը£ «Մենք պատրաստ ենք համագործակցության, առավել ևս, եթե այդ համագործակցությունը օգուտ է  բերելու երեխաներինե,– նշել է Երևանի քաղաքապետը£

Կարեն Կարապետյանը հյուրերին  նաև ներկայացրել է քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ընկերության համար:

Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, հնարավոր այլ ոլորտներում համագործակցության հարցեր քննարկելու նպատակովª ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կրկին կայցելեն քաղաքապետարան:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply