Սաուդյան արքայազնին մեղադրում են բռնաբարության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2011 19:38

Իսպանական դատարանը վերսկսել է հետաքննությունը սաուդյան արքայազն ալ-Վալիդի նկատմամբ, որին մեղադրում են  2008-ին Իբիցայում 20-ամյա ֆոտոմոդելի բռնաբարության մեջ: Ավելի վաղ գործի առնչությամբ ոչինչ հայտնի չէր: Գործը փակվել էր ապացույցների բացակայության պատճառով, սակայն այդ որոշումը հաջողոթյամբ բողոքարկվել էր Բալեարյան կղզիների դատարանի կողմից, այդ պատճառով էլ այն վերսկսվել է: Ֆոտոմոդելի (ում անունը չի հրապարակվում) փաստաբանը պատմել է, որ բռնաբարությունը կատարվել է արքայազնի առագաստանավի վրա: Աղջիկը պնդում է, որ իրեն իբր հրավիրել են առագաստանավով զբոսնելու, իսկ երբ նա գիշերային ակումբում հանգստացել է, իրեն թմրանյութեր են տվել ու բռնաբարել: Գործը փակելուն նպաստել էր այն փաստը, որ դատաբժշկանան փորձաքննությունը  բռնաբարության ոչ մի հետք չէր հայտնաբերել: Սակայն, Բալեարյան կղզիների դատարանը նշում է, որ  աղջկա մեզում անալիզով հայտնաբերվել է սպերմայի ու նորդազեպամի (որը օգտագործվում է իբրև հանգստացուցիչ) հետքեր: Բալեարյան կղզիների դատավորների կարծիքով, դա բավարար հիմնավորում է  գործը վերսկսելու համար: Արքայազն ալ-Վալիդը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է , որն իր կարողությունը կուտակել է  հաջող ներդրումներ կատարելով: Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկում նա զբաղեցնում է 26-րդ տեղը` 19,6 մլրդ դոլար կարողությամբ:

 

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply