Մարտիրոս Սարյանի «Իմ բակը կտավի խճանկար-պաննոն՝ Մոսկովյան 36 հասցեում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 14, 2011 18:34
Երևանի քաղաքապետարանի և «Ժպտա Երևանե ծրագրի համատեղ նախաձեռնության առաջին նախագիծը` Մարտիրոս Սարյանի «Իմ բակըե կտավի խճանկար-պաննոն, բացվեց Մոսկովյան 36 հասցեում: Բնակելի շենքի կողային ճակատին ամբողջությամբ պատկերված է Վարպետի 1923 թվականին ստեղծած կտավի գունագեղ խճապատկերը: Անվանի արվեստագետների, ճարտարապետների և ձեռներեցների ստեղծած «Ժպտա Երևանե ծրագրի աշխատանքային խումբը 3 ամիս առաջ էր քաղաքապետարանին առաջարկել շենքերի ճակատային հատվածի նորոգման ինքնատիպ լուծումն ու ստացել քաղաքապետարանի տեխնիկական ու մասամբ ֆինանսական աջակցությունը:
«Ժպտա Երևանիե հեղինակները նշել են, որ ծրագիրն ունի թե¯ գեղագիտական, թե¯ ռազմավարական նշանակություն. քաղաքը գեղեցկացնելովª երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին է ներկայացվում հայկական կերպատվեստը:
«Մինչ շենքերի խճանկարապատումը նախ արվեստագետների խումբն առաջարկում և քննարկում է էսքիզները: Ընտրվում է այն պատկերը, որը տեղանքի հետ համահունչ թեմատիկա կամ մասշտաբային ճիշտ լուծման հնարավորություն ունի: Այդուհետ, քաղաքապետարանի հաստատումից հետո, սկսվում է խճանկարի հավաքման աշխատանքը: Սա առաջինն է, բայց վստահեցնում եմ, որ վերջինը չի լինի, առավել ևս, որ շենքերի անհրապույր ֆասադներ շատ կան մայրաքաղաքումե,- ընդգծել է Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:
Սեպտեմբերին կավարտվեն նաև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի և Տպագրիչներ-Հանրապետության փողոցների խաչմերուկի բնակելի շենքերի խճանկար-պաննոների հավաքման աշխատանքները:
Երևանի քաղաքապետաարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
