Երևանը շքեղ լուսավորությամբ կդիմավորի առաջիկա տոները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 14, 2011 17:40
ՀՀ անկախության 20 –րդ տարեդարձի և Էրեբունի –Երևան տոնակատարություններին ընդառաջ մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգման, արտաքին ձևավորման և հարդարման լայնածավալ աշխատանքները: Տոնական օրերին Երևանը նորովի տեսքով կներկայանա թե երևանցիներին , և թե քաղաքի հազարավոր հյուրերին: Ավարտական փուլում են «Հաղթանակ», «Կիևյան» կամուրջների և Կոմիտաս – Դավիթ Անհաղթի փողոցների ու Ազատության պողոտայի հատման մասի տրանսպորտային հանգույցի հարդարման և ձևավորման աշխատանքները, պատշաճ տեսքի են բերվում 200 շենքերի ճակատային հատվածները:
Օրերս շահագործման կհանձնվեն այս տարվա ծրագրով նախատեսված վերգետնյա 3 անցումները ` Շիրազի և Դավիթ Բեկ փողոցներում, ինչպես նաև Ազատության պողոտայում: Կավարտվեն 2011 թ.-ի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների մայթերի վերակառուցման աշխատանքները: Հանրապետության հրապարակում շարունակվում են 40 կրկնակի հզորությամբ լուսարձակների տեղադրման, ինչպես նաև կամուրջների, արձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի գեղարվեստական լուսավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ծրագրերի իրականացմանն ակտիվորեն մասնակցել են նաև ՀՀ-ում գործող բանկերն ու մասնավոր ընկերությունները: Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ տոնական օրերին մայրաքաղաքը կունենա աննախադեպ շքեղ լուսավորություն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
