Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Միացյալ համահայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2011 17:27

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Միացյալ համահայկական հիմնադրամի նախագահ, «The California Courier » թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ:

Շնորհակալություն հայտնելով հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի համար` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանն ակնկալում է գործընկերային փոխշահավետ հարաբերություններ եւ ներկայացրել է մայրաքաղաքում բարենպաստ բիզնես միջավայրին ուղղված քայլերն ու ներդրումային առաջարկները:

«Գործարար շրջանակներին հետաքրքիր եւ փոխշահավետ առաջարկներ ենք ներկայացնում եւ համոզված ենք, որ Երեւանում ձեւավորված միջավայրը բարենպաստ է ներդրումների  համար»,-շեշտել է քաղաքապետը:

Խոսելով Միացյալ հայկական հիմնադրամի ծրարգերի մասին` Հարութ Սասունյանը նշել է, որ չնայած հեռավորությանը հետեւում է քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին եւ պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով ամերիկահայ գործարար աշխարհին փոխանցել քաղաքապետարանի ներդրումային առաջարկները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու Հարութ Սասունյանը հանդիպման ընթացքում քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:

 

 

 

 

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply