Վաղը տեղի կունենա ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի վերաբերյալ իրազեկման կոնֆերանս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2011 16:37

Սեպտեմբերի 15-ին, ժամը 09.00-ին Երևանում տեղի կունենա Եվրոպական Միության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի վերաբերյալ իրազեկման կոնֆերանս:

Եվրոպական միության (ԵՄ) «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստություն և արձագանքում արևելյան տարածաշրջանում» ծրագրի մասնագետների կողմից անցկացվող այս միջոցառման հիմնական նպատակն է ԵՄ քաղպաշտպանության մեխանիզմի, դրա կառուցվածքի, աշխատանքի ձևերի և հնարավորությունների վերաբերյալ մասնակիցների իրազեկվածության բարձրացումը: Մանրամասն կներկայացվի ԵՄ քաղպաշտպանության մեխանիզմի առաքելությունը, կխաղարկվի ԵՄ քաղպաշտպանության մեխանիզմի միջոցով աջակցության ստացման փորձը:

Կոնֆերանսին կմասնակցեն արտակարգ իրավիճակների նախարարության, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ԵՄ պատվիրակության և մի շարք միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ:

Միջոցառումը տեղի կունենա «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ճեպազրույցների սրահում (Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Աճառյան 1, 5-րդ հարկ):

 

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply