Սյուզի Քենտիկյանը խոստանում է հաղթել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 4, 2009 16:23

Գերմանիայում բնակվող և մրցելույթներ ունեցող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Քենտիկյանը հոկտեմբերի 10-ին հանդես կգա Ռոստոկի ռինգում: Նա WBA և WIBF վարկածներով թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալների չեպիոնի կոչումը կփորձի պաշտպանել Ջուլիո Սախինի հետ մրցամարտում: Սյուզին հայտնել է, որ մրցակիցն ուժեղ է և չի երաշխավորում, որ նրա նկատմամբ առավելության կհասնի նոկաուտով: Սակայն Քենտիկյանը «Fightnews.com» կայքին տեղեկացրել է, որ անպայման ինքը կհաղթի: «Այդ հանդիպմանը ես լրջորեն եմ նախապատրաստվում և յուրօրինակ մարտավարաորյուն եմ կիրառելու»,- հայտնել է հայ մարզուհին:

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply