Դպրոցներում կանցկացվեն ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումներ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2011 16:17

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանրակրթական դպրոցներում կազմակերպել հոբելյանին նվիրված  հայրենասիրական միջոցառումներ և դասեր: Նախարարը հանձնարարել է համապատասխան շրջաբերականով վերոնշյալի մասին տեղեկացնել մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին և նրանց  ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին: Համաձայն շրջաբերականի` բոլոր դպրոցներում կկազմվեն համապատասխան ուսումնական ծրագրեր և կկազմակերպվեն անկախության տոնին նվիրված միջոցառումներ, բաց դասեր և հանդիպումներ:

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply