Ոստիկաները բռնել են ձկնագողերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2011 15:59
Սեպտեմբերի 14-ին, ժամը 00.30-ին,  ոստիկանության ծառայողները  Ձորագետ գետի կամրջի մոտ կանգնեցրել են Վանաձոր քաղաքի մի  48-ամյա բնակչի վարած «ՈւԱԶ-3151» մակնիշի ատոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 57 կարմրախայտ, 44 մուրծի, 10 խրամուլի ձուկ, 4 լապտեր, որսորդական դանակ, 2 զույգ ռետինե երկարաճիտ կոշիկ, 2 մարտկոց, 59 փամփուշտ և ձկնորսական տարբեր պարագաներ:
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նրանք սեպտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում Ձորագետ գետից ապօրինի որսացել են նշված ձկները:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply