Վաղը կբացվի «Իմ ձին իմ թևերն է» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 14, 2011 15:01

«Կենտավր» Հիպոթերապիայի և ձիավարության կենտրոնը «Օգնիր քեզ» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է «Իմ ձին իմ թևերն է» խորագրով լուսանկարների ցուցադրությանը:

Ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 15, 16 –ին «Բյուրոկրատ» գրախանութում /Սարյան 19/: Բացումը սեպտեմբերի 15-ին ժամը 18.00-ին:

Ցուցադրությունը ներառում է Հայաստանում միակ հիպոթերապիայի կենտրոնում /www.centaur.am/երեք տարիների ընթացքում արված լավագույն լուսանկարները: Սա մարդու, բնության և կենդանիների ներդաշնակության մասին պատմող մի եզակի հավաքածու է:

Լուսանկարների հեղինակներն են՝ Կարեն Հովհաննիսյան, Նիկոլայ Ավակով, Բիայնա Մահարի, Գագիկ Խաչատրյան, Մաշա Միրիջանյան, Շուշան Հարությունյան, Լորանս Ռիթեր, Հասմիկ Հովհաննիսյան:

Սա երկրորդ ցուցահանդեսն է այն մի քանիսից, որոնք ծրագրել ենք՝ մեր կազմակերպության գոյությունը շարունակելու համար իրականացվող միջոցառումների շրջանակներում /http://www.facebook.com/media/set/?set=a.10150174905991728.307531.617946727/: Առաջինը տեղի է ունեցել Սիրահարների այգում հուլիսին:

Այս բարեգործական ցուցահանդեսի հասույթը կավելացվի այն գումարին, որը  հավաքվում է՝ փրկելու համար «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնը:

 

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply