Արարատ լեռան վրա հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2011 13:32

Արարատ լեռան վրա, ծովի մակերեւույթից 5 137 մետր բարձրության վրա, հովիվների անփութության պատճառով հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է Hurriyet-ը, հրդեհը բռնկվել է Արարատ լեռան` դեպի Իգդիր նայող հատվածում: Հրդեհը փորձում են մարել դաշտերում աշխատող գյուղացիները: Մինչդեռ հրդեհը տարածվում է դեպի լեռան վերեւի հատվածը, տեսանյութը՝ այստեղ։

Իգդիրի համալսարանի դասախոս Սուլեյման Թեմելը նշել է, թե սկիզբ առած ուժեղ հրդեհը խիստ կվնասի Արարատի բուսական համակարգը՝ ոչնչացնելով մի շարք բուսատեսակներ:

 

NEWS.am

 

Դիտվել է 1987 անգամ:
Print Friendly

Leave a Reply