Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2011 13:22

Սեպտեմբերի 13-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես`Արագածոտնի մարզի Արագած լեռան հյուսիսային ստորոտին` 250 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում` 1600 քմ, Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 3 հա, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում`1500 քմ, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում` մոտ 2000 քմ, Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ի մոտակայքում` 15 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-3» թաղամասի հարակից սարալանջին` 1  հա, Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մերձակայքում`մոտ 20 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մերձակայքում` մոտ 10 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի մոտակայքում` մոտ 1 հա:

Բոլոր հրդեհները ժամանակին մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

***

Սեպտեմբերի 13-ին ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի Հոկտեմբերյան փողոցի թիվ 9 տան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.53-ին, մարվել` 17.56-ին: Ա.Բաղդասարյանին պատկանող տան բակում այրվել է մոտ 4 տ անասնակեր:

***

Նույն օրը ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի 5-րդ փողոցի 16 տան բակում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.17-ին, մարվել՝ 20.18-ին:

Ա.Առաքելյանի տան բակում այրվել է մոտ 4 տ կուտակած  անասնակեր:

 

***

Նույն օրը ժամը 18.39-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 42 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.02-ին, մարվել` 19.26-ին:

Այրվել է Ս.Մալխասյանին պատկանող տան տանիքը 150քմ. մակերեսով և մոտ 1տ կուտակած անասնակեր:

 

 

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply