Օձի խայթոց` Արագածոտնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 14, 2011 12:11
Սեպտեմբերի 13-ին ժամը 19.45-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոցի բժիշկ Հովակիմյանից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով իրենց է դիմել Ագարակ գյուղի բնակիչ 1956թ. ծնված Հայկ Զատիկյանը, ում այնուհետև տեղափոխել են Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դիտվել է 697 անգամ:





Facebook
Tweet This