Ամեն բան հնարավոր է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 14, 2011 12:08

Մարզասերներն անհամբերությամբ են սպասում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում հոկտեմբերի 7-ին Երևանում կայանալիք Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների մրցամարտին: Գրավախաղերի կազմակերպիչներն ակնհայտորեն նախապատվությունը տալիս են տանտերերի թիմին: Ի դեպ, կարևոր նշանակություն ունեցող Իռլանդիա-Հայաստան (հոկտեմբերի 11-ին) խաղում արդեն մեր երկրի հավաքականի հաղթանակի համար սահմանված է 8,0 գործակիցը, մինչդեռ, իռլանդացիներն ունեն 1,35 գործակիցը: Ինչևէ, «Եվրո 2012»-ում B խմբում հավանական է համարվում, որ առաջինը կլինի Ռուսաստանի հավաքականը: Սահմանված է 1,40 գործակիցը: Իռլանդիայի հավաքականի գործակիցն է` 3,85: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները թևաթափ չպետք է լինեն այն բանի համար, որ թիմն ունի 30 գործակիցը: Բան այն է, որ ֆուտբոլում ամեն բան հնարվոր է:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply