85 և 82-ամյա պապիկները ընկել էին բնակարանում և չէին կարող տեղաշարժվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 14, 2011 12:06
Սեպտեմբերի 13-ին ժամը ժամը 12.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նանսենի փողոցի թիվ 20 շենքի 56-րդ բնակարանի բնակիչը ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել: Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի 3-րդ հերթապահ խումբը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող 1926թ. ծնված Արամայիս Բարսեղյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Նույն օրը ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 4-րդ շենքի թիվ 75 բնակարանի բնակիչը ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել: Դեպքի վայր են մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի 3-րդ հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող 1929թ. ծնված Գագիկ Եղիազարյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
