Յուրաքանչյուր սպանված գայլի դիմաց ԼՂ-ում վճարում են 100 հազար դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2011 11:57

Մեկ սպանված գայլի դիմաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ վճարում են 100 հազ. դրամ:

Տնային կենդանիներին գիշատիչներից պաշտպանելու համար ԼՂՀ կառավարությունն այս տարի հատկացրել է 18 մլն դրամ` գայլերի գլխաքանակը կանոնավորող ծրագրի իրականացման նպատակով:

Սեպտեմբերի 9-ի դրությամբ որսորդները հանձնել են 145 գայլի երեսվածք: Բացառված չէ, որ ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԼՂՀ-ում վերսկսվի նաեւ շնագայլերի որսը, որոնցից յուրաքանչյուրի համար խոստանում են 18 հազ. դրամ:

Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղում ոչնչացվել է 179 գայլ եւ 265 շնագայլ:

Մեդիամաքս

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply