Երևանի հոգին չի վաճառվում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 14, 2011 11:25

Ամեն անգամ երբ իմանում եմ, որ քաղաքիցս մի կտոր, մի հատված վաճառվելա ու այլևս հնից ոչինչ չի մնալու, կարծես ինձնից, իմ մատներից են կտրում ու վաճառում: Չնայած այնքան շատ են վաճառված այդ կտորները, որ իմ նման երևանցիներին վաղուց արդեն անդամալույծ են դարձրել: Ինչների՞ս է պետք հին քաղաքը, այն չի համապատասխանում միջազգային ստանդարտներին. այստեղ շուկայական հարաբերություններն են կարևոր, այն էլ միանձնյա: Ինչպերի՞ս է պետք հիշողությունը` բոլորս զոմբիների նման պետք է օրն ի բուն բանենք, որ գումար վաստակենք, որ վերնախավը հարստանա, որովհետև բացի իրենցից այս քաղաքում ոչ ոք տեղ չունի:

Հա՛, ջղայն եմ, հա,՛ ագրեսիվ եմ, հա՛, վիրավորված եմ շա՜տ, որ փոխանակ քաղաքում ավանդույթները վերածնվեն` դրանք անհույս ջնջվում են մեր կյանքից: Երեկ քաղաքապետի հարցազրույցն էի կարդում ամսագրերից մեկում: Կարեն Կարապետյանն ասում էր, որ քաղաքը պետք է ունենա իր համն ու հոտը, ավանդույթները: Այս քաղաքը միշտ է ավանդույթներով ապրել, դրանք են մարդիկ հիշում, ու հենց դրանք են երբենի քաղաքի համն ու հոտը:

Հարկավոր չէ նոր հեծանիվ հորինել Երևանի համար, ուղղակի եղածը մի փոշիացրեք: Պատկերացնու՞մ եք Երևանն առանց Փակ շուկայի: Պատկերացնու՞մ եք, որ մի օր դրա ճակատին կհայտնվի «Երևան-Սիթի» սութի անվանումը, որը կարժեքազրկի այդ շքեղ ֆասադը:

Եվ եթե նույսնիկ այնտեղ առևտուրն առաջվա պես չի եռում, այն պետք է պահել ու փայփայել իբրև մեր հին ու լավ Երևանի պատմության սիմվոլ: Երևանի պատմությունն ու կյանքը, նրա հոգին «ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ»!

Ռադիո Վան

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply