«Բազմազավակ» չիխուախուան` Գինեսի գրքի պատվավոր անդամ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 14, 2011 10:47
Լոնդոնում 2 օր առաջ պստիկ չիխուախուա Կոկոն դարձել է Գինեսի գրքի ռեկորդակիր` ցկնելով միանգամից 10 ձագ: Տերերը հավատացած էին, որ իրենց սիրելի շնիկը շատ-շատ 5 ձագ կունենա: Այս առումով բացարձակ ռեկորդը պատկանում է մեկ այլ շան, որը միանգամից լույս աշխարհ էր բերել 24 ձագ: Սակայն, չիխուախուայի նման պստլիկ շան համար միանգամից 10 ձագը իսկական իրադարձություն է: Ականատեսներն ասում են, որ նորածին ձագուկները մկան պես ճստիկ են ու ընդամենը 70 գ է յուրաքանչյուրը կշռում: Սակայն մայրիկն ընդամենը 8 պտուկ ունի, որ, բնականաբար չի բավարարում 10 ուտող բերանին: Այնժամ տերերը որոշեցին մորը մոտ թողնել ավելի թույլ ձագուկներին: Հիմա տերերը փորձում են չկապվել փոքրիկ շան էլ ավելի փոքրիկ ձագուկներին, որ շուտով բաժանեն:






Facebook
Tweet This
Email This Post
