Մատանիներ` ամուսնալուծության պատվին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2011 10:17

Վերջերս արտասահմանյան մամուլը  նկարագրել  էր, թե ֆոտոմոդել Կարեն Էլսոնն ու երաժիշտ Ջեք Ուայթը ինչպես են ընկերների հետ «շուքով» նշել  իրենց ամուսնալուծությունը:

Ըստ երևույթին գաղափարն այնքան արագ հետևորդներ է ունեցել, որ հիմա շատ զույգեր են հանդիսավոր նշում իրենց բաժանության փաստը: Ոսկերչական ընկերություններն էլ անմասն չեն մնացել.իսկույն որսալով գաղափարը, ստեղծել են «ամուսնալուծական» մատանիներ, որոնք բաժանվող ամուսինները կարող են փոխանակել` ի հիշատակ միասին անցկացրած ժամանակի:

Առաջին մատանին ստեղծել է ամերիկյան ոսկերչական Spritzer և Furman տունը: Մատանու արժեքը 3200 դոլար է: Այն ադամանդակուռ ոսկի է` կիսված սրտի տեսքով: Դիզայներներն առաջարկում են մատանին կրել միջին մատին, որպեսզի բոլորին տեսանելի լինի  ձեր ամուսնալուծության ապացույցը  ու նաև հուշի, որ դուք  ազատ եք:

 

 

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply