Հռոմի պապին դատի են տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2011 9:57

Հոգևորական մանկապիղծների զոհերը  դիմել են  Միջազգային քրեական դատարան` դատի  տալով Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ին ու   կաթոլիկ եկեղեցու մի քանի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների: Պոնտիֆիկը ծածկել է ճշմարտությունը բռնաբարությունների մասին, պնդում են  նրանք: Հայցվոր է հանդես եկել  Survivors Network of those Abused by Priests  իրավապաշտպան կազմակերպությունը (որը միավորում է հոգևորական մանկապիղծների զոհերին) և “Սահմանադարական իրավունքների պաշտպանության կենտրոնի” խումբը: Նրանց պնդմամբ, Հռոմի պապն ու մի քանի կարդինալ ”ծածկել են բռնաբարության ու սեքսուալ բ նույթի հանցագործությունը, որոնք կատարվել են ողջ աշխարհում: Որպես ապացույց, իրավապաշտպանները հայցին կցել են 20 հազար էջից բաղկացած փաստաթուղթ: Դրանցում  նաև ոստիկանական հաշվետվություններ են, տեղեկատվական նշումներ ու կամավորների հավաքած ապացույցներ: 2009-ին մեծ աղմուկ բարձրացավ Դուբլինում կաթոլիկ եկեղեցու հոգևորականների կողմից կատարված մանկապղծության դեպքերի կապակցությամբ: Ինչին հետևեցին Եվրոպայի ու ԱՄՆ-ի կաթոլիկ եկեղեցու ծառայողների կողմից կատարված հանցագործությունների բացահայտումները:  Հռոմի պապը սուր քննադատության ենթարկվեց հասարակայնության կողմից: 2010-ին լրագրողները պարզեցին, որ գործի հետաքննությանը խանգարել է անձամբ Բենեդիկտոս XVI-ը : Ուղիղ մեկ տարի առաջ Հռոմի Պապը հրապարակայնորեն արտահայտեց իր զղջումը  եկեղեցու պատերի ներսում կատարվածի համար:

 

 

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply