«Ամենածեր» սիամական երկվորյակները նշեցին իրենց 50-ամյակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 14, 2011 8:53
Չնայած բժիշկների կանխատեսումներին, աշխարհի ամենատարեց սիամական երկվորյակները նշեցին իրենց 50-ամյակը: Ջորջ և Լորի Շեպելները ծնվել են ԱՄՆ-ում: Չնայած բազում խոչընդոտներին ու անհարմարություններին, նրանք կարողացան շրջել ողջ աշխարհով, ինչպես նաև` կարիերա անել: Նրանք բազում հետաքրքրություններ ունեն. Ջորջը սիրում է քանթրի ոճում նվագել, իսկ Լորին` խաղալ բոուլինգ: Նրանք ողջ կյանքում փորձում են ապացուցել աշխարհին ու իրենց, որ իրենք լիարժեք ինքնուրույն անհատականություններ են` հարգանքի արժանի: Օրինակ` Ջորջն իր սեռը փոխեց:«Ես փոքրուց էլ զգում էի, որ տղա պիտի ծնվեի: Ես չէի սիրում աղջկական խաղալիքները ու գերադասում էի գնացքները: Երկար եմ թաքցրել իմ մտադրությունները` սեռը փոխելու առնչությամբ: Սակայն ինքս ինձ խաբել չեմ փորձել»:
Իսկ Լորին 21 տարեկանում կարողացավ դատական գործը շահել: Այն քոլեջում, որտեղ նա ցանկանում էր սովորել, գործերը չէին ընդունում` ֆիզիկական շեղման պատճառով: «Երբ մենք ծնվել ենք, բժիշկներն ասել են, որ մենք նույնիսկ 30 տարեկան չենք դառնա: 50 տարվա մեջ շատ բան ենք սովորել ու չենք ուզում դրանով բավարարվել: Առջևում ողջ կյանքն է»:






Facebook
Tweet This
Email This Post
